Նոյեմբերի 10-ին մինչև 21 տարեկանների ֆուտբոլի Հայաստանի ընտրանին Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Ավանի ակադեմիայի մարզադաշտում մրցել է Ռուսաստանի ընտրանու հետ ու զիջել 1։2 հաշվով:
«Եվրամիության խորհրդի որոշմամբ Հարավային Կովկասի և Վրաստանում առկա ճգնաժամերի հարցերով հատուկ բանագնաց է նշանակվել Տոիվո Կլաարը: Նրա նպատակն է նպաստել տարածաշրջանային հակամարտությունների` Վրաստանի տարածքում առկա ճգնաժամերի և Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանը»:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը խստորեն քննադատել է Վաշինգտոնի դիրքորոշումը Փենսիլվանիայում բնակվող իսլամիստ գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հարցում:
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիին՝ Իրանի Քերմանշահ նահանգի Ազգալե բնակավայրի հարակից տարածքում հարյուրավոր զոհերի պատճառ դարձած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ: Սերժ Սարգսյանը խորին վշտակցություն և զորակցություն է հայտնել Իրանի նախագահին և բարեկամ ժողովրդին՝ զոհվածների ընտանիքներին և հարազատներին մաղթելով համբերություն, ուժ և կորով, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։
Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի հետ միասին Երևանի Արաբկիր վարչական շրջանում ներկա է գտնվել ռուսաստանյան խոշորագույն «ՌԻՈ» ցանցի մաս կազմող համանուն առևտրի և ժամանցի կենտրոնի բացման արարողությանը:
Նոյեմբերի 12-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կսկսի իր նոյեմբերյան շրջագայությունները Իսպանիայում։ Համերգներ են նախատեսված երեք քաղաքներում՝ Սարագոսայում, Օվիեդոյում և Սանտանդերում:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, որտեղ ներկա է գտնվել աշխարհահռչակ ֆրանսիական «Շնայդեր Էլեկտրիկ» ընկերության, ռուսական «Տաշիր» ընկերությունների խմբի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներդրմամբ ստեղծված «Կասկադ էներգո-Տաշիր-ՀԱՊՀ» գերազանցության կենտրոնի բացման արարողությանը:
ՈՒԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն «Մարսելի» պաշտպան Պատրիս Էվրային ութ ամսով որակազրկելու որոշում է կայացրել այն բանի համար, որ Եվրոպայի լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլի՝ պորտուգալական «Վիտորիա Գիմարաեշի» հետ խաղում ֆուտբոլիստը ոտքով հարվածել է երկրպագուին:
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...